Ուկրաինական կայարանում բոմժերի մեջ գտան ամերիկյան պրոֆեսորի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2011 14:29

ԱՄՆ Արիզոնա նահանգի տնտեսական անվտանգության դեպարտամենտի աշխատակից, պրոֆեսոր Քերի Դոլեգոն գնացել է Չերնովցի `ամուսնանալու նպատակով: Սակայն հայտնվել է ուկրաինական բոմժի կարգավիճակում:

Այդպիսի օրիգինալ բոմժի ուկրաինական «Ժողովրդական օգնություն» հասարակական կազմակերպությունը դեռ ոչ մի անգամ չէր հանդիպել: Դա մի սովորական թափառաշրջիկ էր և ոչնչից չէր երևում,որ նա արտասահմանցի է: Երբ նրան հարցրել են թե ինչով է զբաղվում և ինչու է նստած կայարանում ,նա անգլերեն փնթփնթացել է: Այս մասին պատմել է  «Ժողովրդական օգնություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Անդրեյ Մալովը:

Պարզվել է, որ  օտարերկրացին ԱՄՆ-ից է, կայարանում ապրում է արդեն մի քանի օր, սոված է և առանց փողի: Փաստաթղթերից միայն անձնագիր կա մոտը`Քերի Դոլեգո անվամբ: Անօթևանների կենտրոնում նրա համար տեղ էին հատկացրել , բայց նա թոքերի բորբոքում էր ստացել և ընկել հիվանդանոց:

«Այժմ հիվանդը իրեն լավ է զգում, չի հազում և տաքություն չունի»,- ասում է Չերնովիցի հիվանդանոցի բաժնի վարիչ Սվետլանա Կովալենկոն:

Հավաքած  տվյալները  զարմացրին: Թափառաշրջիկը  Արիզոնա նահանգի տնտեսական անվտանգության դեպարտամենտի աշխատակից,  53-ամյա պրոֆեսոր Քերի Դոլեգոն է:

2010 թ Դոլեգոն մասնակցել է  Արիզոնայի նահանգապետի ընտրություններին, բայց չի անցել: Սովորության համաձայն,  Քերրին ժպտում է տեսախցիկին  նայելիս: Պատմում է, որ Ուկրաինա է եկել մայիսին, որպեսզի   կոլեգաների հետ քննարկի իր գիտական ուսումնասիրությունները: Սկզբում  ապրել է Ղրիմում, հետո`Լվովում: Չերնովից գնացել է հարսնացուի մոտ, որի հետ ծանոթացել է համացանցում:

Քերրի Դոլեգոն պատմում է. «Մենք Յուլիայի հետ ծանոթացել ենք  համացանցում: Նա ասաց, որ ուզում է իմ հետ ամուսնանալ: Ես եկա ամուսնանալու: Ես նույնիսկ կոստյում ունեմ: Գրեցի, որ գնում եմ իր մոտ: Չգիտեմ ինչու նա ինձ չդիմավորեց»:

Չերնովիցում Քերրին հայտնաբերեց, որ իր բանկային քարտը  արգելափակված է և քաղաքից հեռանալ ինքը չի կարող: Թղթակիցներին  հաջողվել է  գտնել  ամերիկացու  սիրեցիալին: Աղջիկը հեռախոսով խոստովանել է, որ Քերրիի մասին առաջին անգամ է լսում:

«Երեկ ինձ զանգահարել է մի մարդ, որին ես չեմ ճանաչում: Նա ինձ ասաց, որ իմ անունից նամակներ է գրել, ստեղծել էլեկտրոնային հասցե և շփվել մի մարդու հետ, որը եկել Չերնովից և հիմա առանց փողի է: Վերցրեք հեռախոսի համարը և մի բան արեք»,-պատմում է Չերնովիցի բնակչուհի Յուլիան:

Անօթևանների կենտրոնի աշխատակիցները, ովքել Քերրի Դոլեգոյին վերցրել էին իրենց հովանավորության տակ , արդեն դիմել են ԱՄՆ դեսպանատուն: Սակայն ռոմանտիկ ամերիկացին դեռ չի որոշել` վերադառնա տուն,  թե ձգտի ստանալ իր սիրեցյալից փոխադարձ սերը:

 

 

 

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply