Ս. Համբարձումյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2011 13:58

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

Ս.Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվելուց՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ս.Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռեւս նոյեմբերի 10-ի մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին մամուլում տպագրվել է Ս.Համբարձումյանի հայտարարությունն առ այն, որ <<Լիճվազք-Թեյի>> ոսկուհանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամարժողությամբ սարքավորում: Մամուլի տվյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply