Գրքի և դրամապանակների գողը բռնվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2011 13:16
Նոյեմբերի 15-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի սկզբին Սաֆարյան փողոցի կրպակներից մեկից գողացել է կրպակատիրոջ դրամապանակը՝ գումարով:
Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 14-ին մի գրախանութից  գողացել է գիրք, իսկ  Գայի պողոտայում կայանված, ՌԴ մեկնող ավտոբուսի սրահից՝ ուղևորուհիներից մեկի  պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամապանակ:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply