«Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը չընդունվեց
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 16, 2011 13:20
Դաշնակցության կողմից ներկայացված «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը չընդունվեց: Օրինագծին կողմ քվեարկեցին միայն դահլիճում գտնվող 14 ընդդիմադիր պատգամավորները:
Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կոալիցիան օրինագծի քվեարկությանը չի մասնակցելու: Նա պաշտպանեց կառավարության դիրքորոշումը, թե այս պահին բյուջեում միջոցներ չկան, և մինչև կառավարությունը համապատասխան բազա չունենա օրինագծի համար, իրենք այդ ճանապարհով չեն կարող գնալ:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ միացավ նրան` ասելով, որ գաղափարը տեսականորեն ընդունելի է, և դրա իրագործման համար իրենք շահագրգռված են, սակայն ոչ հիմա:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ ընդունել օրինագիծը և մինչև երկրորդ ընթերցում քննարկել և համաձայնության գալ: ԱԺ փոխխոսնակ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էլ առաջարկեց հետաձգել նախագծի քվեարկությունը և այդպես շարունակել քննարկումները: Սակայն, ի վերջո, օրինագիծը դրվեց քվեարկության:
Լարիսա Ալավերդյանը կոչ արեց քվեարկել խղճով:






Facebook
Tweet This
Email This Post
