Պաշտոնից ազատում և պաշտոնի իջեցում. քրեակատարողական հիմնարկների 2 աշխատակցի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2009 18:39

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության մայոր Արայիկ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «Ծառայությունից ազատում», իսկ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Յուրիկ Ջամալյանի նկատմամբ` «պաշտոնի իջեցում»:

Ինչպես նշված է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամլո ծառայության հաղորդագրությունում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը «Սևան» քրեակատարողական հիմնարկում բացահայտել է, որ գնդապետ Ջամալյանը թույլատրել է քաղաքացու և դատապարտյալի տեսակցությունը հիմնարկի վարչական մասնաշենքի աշխատասենյակներից մեկում, այլ ոչ թե այդ նպատակով կահավորված հատուկ սենյակում:

Իսկ ԱրայիկՍարգսյանի դեպքում բացահայտվել է, որ նա չարաշահել է իր ծառայողական լիազորությունները. անձնական շահից ելնելով` տնտեսական բաժնի ծառայողին տվել է այլ ծառայությանն առնչվող հանձնարարություններ, անթույլատրելի կապի մեջ մտել դատապարտյալի հետ, սահմանված կարգով չի գրանցել տրամադրված տեսակցությունը:

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply