Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 16, 2011 12:49
2011թ. նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ.Եժելի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
