Վաղն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի ջութակի երաժշտության երեկո

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 16, 2011 12:29

Վաղը` նոյեմբերի 17-ին, ժամը 16:00-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2011-ի շրջանակներում, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը ջութակի երաժշտության երեկո է կազմակերպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Սա երրորդ բարեգործական համերգն է, որ կազմակերպվում է քոլեջի նախաձեռնությամբ : Համերգի հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջուր պարգեւիր, կյանք նվիրիր»  հեռուստամարաթոնին: Այս տարի ձեռնարկին միացել է նաև  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը` անհատույց տրամադրելով իր գեղեցիկ համերգասրահը:

 

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply