Հրելուց ընթացք հավաքած մեքենան մահացու վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2011 12:03
Նոյեմբերի 15-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի ճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, վարորդի ու ևս երկու  անձանց կողմից հրելուց հետո, ճանապարհի  վայրէջքային հատվածում շարժվել է, նրանք փորձել են նստել մեքենան, սակայն ճանապարհի բանուկ մասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 6-ամյա Սպարտակ Թուխիկյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply