Մահացել է Նոր Նորքի թաղապետը. նա սեպտեմբերի 21-ին կդառնար 43 տարեկան

Օրվա լուր | | September 14, 2009 18:44

davit-petrosyanԱյսօր առավոտյան սրտամկանի ինֆարկտից հանկարծամահ է եղել Նոր Նորք համայնքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը` ՀՀԿ անդամ, պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին:

Նա Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր, Նոր Նորքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: Նա սեպտեմբերի 21-ին կդառնար 43 տարեկան:

Պետրոսյանը 2002 թ. դեկտեմբերի 8-ին ընտրվել է ՆորՆորք համայնքի ղեկավար։

2005 թ. վերընտրվել է Նոր Նորք համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ 2009թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո նշանակվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։

Նա 2006 թ.-ից  Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է և Նոր Նորքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:

Նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա:

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply