Որքա՞ն է ծախսել Հայաստանը Թուրքիային օգնելու համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2011 11:48

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանը ծախսել է 74 մլն դրամ  (մոտ 200 հազ. դոլար):

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի (e-gov.am), նոյեմբերի 17-ի նիստում կառավարությունը կհաստատի այդ գումարների հատկացումը արտակարգ իրավիճակների նախարարությանը: Գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում ավերածություններ կան Վան, Արդահան եւ այլ քաղաքներում, մի շարք գյուղական բնակավայրերում:

Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը անցել է 600 մարդուց, վիրավոր է 2000-ից ավելի մարդ, տասնյակ հազարավոր մարդ մնացել է անօթեւան եւ առանց կենսագործունեության նվազագույն միջոցների:

Թուրքիայի Հանրապետությունը դիմել է միջազգային հանրությանը` մարդասիրական օգնության խնդրանքով:

Հայաստանի Հանրապետությունը որպես մարդասիրական օգնություն Թուրքիային տրամադրել է հիմնականում վրաններ, քնապարկեր, ծածկոցներ եւ սավաններ:

 

News.am

 

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply