Ավտովթար Իսակովի պողոտայում, 3 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2011 11:31

Նոյեմբերի 16-ին`ժամը 00.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ԲՄՎ X-5’’ մակնիշի 15 ԼՕ 687 պետհամարանիշի (վարորդ`) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը`1989 թվականին ծնված Ա.Բաբայանը և ուղևորներ`1985 թվականին ծնված Էդիկ Մանուկյանը և 1982 թվականին ծնված Վահագն Մանուկյանը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երևան քաղաքի ‘’Արմենիա’’ և ‘’Մալաթիա’’ բժշկական կենտրոններ:

Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, հոսանքազրկվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Վ.Մանուկյանի  առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա­րար, իսկ Է.Մանու­կ­յանինը և Ա.Բաբայանինը` ծայրահեղ ծանր:

 

 

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply