Սիրիական բանակի դասալիքները հարձակվել են Դամասկոսում գտնվող հետախուզության շենքի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2011 10:58

Այս գիշեր  Դամասկոսում բանակի դասալիքները հարձակվել են սիրիական ռազմաօդային ծառայությունների հետախուզության շենքի վրա: Նրանք շենքի ուղղությամբ հրթիռ են արձակել ու կրակահերթ բացել:Փոխհրաձգություն է սկսվել,  որի ժամանակ Ասադի հավատարիմ բանակը գործի է դրել ուղղաթիռներ:

Սա Սիրիայի մայրաքաղաքում բանակայինների  առաջին բախումն է, ինչը վկայում է այն մասին, որ բանակի քաքայումն ուժգնանում է: Մասնագետները ենթադրում են, որ հենց դա էլ կհանգեցնի վարչակարգի տապալման, քանի որ դրսից զինված միջամտությունն անհնար է:

Դրան դեմ են Չինաստանը, Ռուսաստանը,  Սաուդյան Արաբիան,  արաբական երկրները մտադիր են սահմանափակվել սանկցիաներով:

 

 

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply