Փրկարարները բնակարանում դիակ են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2011 11:21

Նոյեմբերի 15-ին`ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ բնակարանում բնակիչը` Ելենա Հարությունյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1924 թվականին ծնված Ե.Հարությունյանի դին և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

 

Դիտվել է 661 անգամ:
Print Friendly

Leave a Reply