«Պիտի վերացնենք անուններ տալու պրակտիկան»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2011 10:54

«Ժողովուրդ» թերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս հանդիպել է ճանապարհային ոստիկանների հետ։

Գասպարյանն ասել է, որ այսուհետ ինքը բոլոր ճանապարհային ոստիկաններին տրամադրելու է իր անձնական հեռախոսահամարը` այցեքարտը: Նա այդ քայլին է դիմել, որպեսզի կարողանա  վերահսկել  իրավախախտ վարորդներին, որոնք կփորձեն ներկայանալ որպես ոստիկանապետի հարազատը կամ բարեկամը։ Ավելին, Գասպարյանը ՃՈ աշխատակիցներին հորդորել է հենց իր «բարեկամ» վարորդի ներկայությամբ զանգահարել իրեն, որպեսզի անձամբ տեղյակ լինի, թե ովքեր են իր անունը տալիս՝ օրենքով նախատեսված տուգանքների վճարումներից խուսափելու համար։

«Պիտի վերացնենք անուններ տալու պրակտիկան»,- հայտարարել է Գասպարյանը։

Դիտվել է 631 անգամ:
Print Friendly

Leave a Reply