Մեկնարկել է ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական 2-րդ համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2011 10:48

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսավոր արարողությունը:

Համաժողովը մեկնարկեց ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության համակարգող խորհրդի նիստի գումարմամբ, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկա էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ճարտարապետներ և շինարար-ճարտարագետներ Հայաստանից և Սփյուռքից:

Ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ 2009թ. ապրիլի 21-24-ը նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» խորագիրը կրող ճարտարապետների համահայկական համաժողովին, որը Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած 24 համահայկական համաժողովներից առաջինն էր: Նախարարը կարևորեց հայության միասնական և համախմբված լինելու անհրաժեշտությունը` համազգային հիմնախնդիրների լուծման գործում հաջողություններ արձանագրելու համար:

Այնուհետև ներկանրին ողջունեց Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահ Ն.Սարգսյանը` ներկայացնելով մի շարք առաջարկներ` ուղղված ընկերակցության հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը :

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության երկամյա գործունեության հաշվետվությունը, որին հաջորդեցին համակարգող խորհրդի անդամների ելույթները :

Այնուհետև համակարգող խորհրդի համանախագահներ ընտրվեցին Վահե և Գոհար Թութունջյանները (Թուրքիա) և Աշոտ Գրիգորյանը (Հայաստան) : Քննարկվեցին ընկերակցության առաջիկա ծրագրերը և կազմակերպչական հարցեր :

 

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply