Կարող է, արդյոք, կինը գաղտնիք պահել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2011 10:44

«Զգույշ եղեք, երբ ձեր գաղտնիքները վստահում եք իգական սեռին»,-  ասում է ժողովրդական իմաստնությունը: Յուրաքանչյուր կին պարզապես համոզված է, որ իր մտերիմ ընկերուհիները գաղտնապահ են:

Կոսմետիկ միջոցներ արտադրող «Simple» ընկերության աջակցությամբ կատարված սոցիոլոգիական զանգվածային հարցման ընթացքում պարզվեց, որ միջին վիճակագրական կնոջից ընդամենը 32 րոպե է պահանջվում իրեն վստահված գաղտնիքն ինչ որ մեկին հայտնելու ու դրա շուրջ բամբասելու համար:

Շատ կանայք խոստովանել են, որ ըստ ստացված «տեղեկության»  բնույթի, նրանք շատ հաճախ «կիսվում»  են մոր, լավագույն ընկերուհու, երբեմն էլ` ամուսնու հետ:

Հարցմանը Մասնակցել է 3 հազար կին, որոնց 85%-ը հայտարարել է, որ իրենք են այն «երջանիկը»,  ում հետ ընկերուհին կիսվում է:

 

 

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply