Հյուսիսային Իռլանդիայի 3-ամյա բնակչի աչքը սխալմամբ սոսնձել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2011 9:49

Հյուսիսային Իռլանդիայում բժիշկները պատահաբար  բժշկական սոսնձով սոսնձել են 3-ամյա երեխայի աչքը:

Սեմ Քոլդուելին  Բելֆաստից ոչ հեռու գտնվող Ulster Hospital են հասցրել  աջ աչքի ոչ մեծ վնասվածքով: Զննումից հետո բժիշկները որոշել են վնասվածքի 2 ծայրերը բժշկական սոսնձով կպցնել: Մայրը պատմել է, որ  երբ 20 րոպե անց երեխային խնդրել են աչքը բացել, զարմացել են, երբ դա փոքրիկին չի հաջողվել: Նրա աչքը լրիվ սոսնձված է եղել, քանի որ բժիշկը պահանջվածից ավելի մեծ քանակով է սոսինձ կիրառել, ինչն էլ պատճառ է դարձել, որ այն հոսի ամբողջ կոպի վրայով ու չորանա: Հիմա փոքրիկը վախենում է նույնիսկ երկրորդ աչքը բացելուց: Բժիշկն ասել է, որ սոսինձն աստիճանաբար կլվացվի կոպերից ու մի քանի օրից արդեն լրիվ կանցնի:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply