Արթուր Լևինսոնը ղեկավարելու է Apple-ի տնօրենների խորհուրդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2011 8:49

Ամերիկյան ընկերության տնօրեններից մեկը կզբաղեցնի Սթիվ Ջոբսի թափուր մնացած պաշտոնը:

«Լևինսոնը ընկերությունում ամենաշատն է աշխատել որպես տնօրեն: Այդ պատճառով էլ նրա փորձն ու ներքին մեխանիզմների մասին գիտելիքները շատ արժեքավոր են Apple-ի ապագայի համար»,-հայտարարել է գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:

Նա ընկերության ղեկի մոտ է 2005-ից: Իսկ Walt Disney-ի  գործադիր տնօրենը` Բոբ Այգերը, որն ընկերական հարաբերությունների մեջ էր Ջոբսի հետ այն բանից հետո, երբ Disney ընկերությունը գնեց  Pixar կինոստուդիան, տնօրենների խորհրդի անդամ է դարձել:

 

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply