Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2011 22:05
Այսօր ժամը19.57-ին  ահազանգ է ստացվել,որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան  փողոցի թիվ 23 բակում այրվում է էլեկտրական վահանակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվելէ ,որ էլեկտրական սյան վրա տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում առանց հրդեհի բռնկման:
Իսկ ժամը  16.45-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի   Անի թաղամասի   13-րդ փողոցի թիվ  8 շենքի  14-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը  16.54-ին, մարվել` 17.12-ին: Կ. Հակոբյանին պատկանող բնակարանում ամբողջությամբ այրվել է հեռուստացույցը`տակդիրով և կահույքը  2քմ  մակերեսով:
Այսօր

 

Ժամը  17:00-ին ահազանգ է ստացվել,որ Ստեփանավանի Վիրահայոց փողոցում այրվում է ավտոմեքենա:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է , որ առանց հրդեհի բռնկման Հ.Դավթյանին պատկանող  “ՎԱԶ֊2106” մակնիշի  36 ՏՍ 170 պետհամարանիշով  ավտ ոմեքենայի  շարժիչի  հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում:
Ժամը 21.06–ին ահազանգ է ստացվել,որ Երևանի  Թումանյան փողոցի  11շենքի  մուտքում այրվում են էլեկտրական մալուխներ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply