Վեցամյա երեխան անզգուշության զոհ է դարձել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 15, 2011 19:12

Ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում այսօր մահացել է վեցամյա դպրոցական Սպարտակ Թուխիկյանը: Ինչպես հայտնի է դարձել,  երեխայի հայրը դիմել է գյուղի մի երիտասարդի` երթեւեկությանը խանգարող ավտոմեքենան ճանապարհից փոքր-ինչ հեռացնելու խնդրանքով: Այդ մեքենան էլ իր հերթին պատկանում էր մեկ այլ մարդու:

Մեքենան տեղափոխել ցանկացող երիտասարդը, սակայն, չէր նկատել ճանապարհին գտնվող վեցամյա տղային: Սառնամանիքից սառցակալած դիտապակին ծածկել էր վարորդի տեսադաշտը, եւ վերջինս միջին արագությամբ անցել է Սպարտակի վրայով:Երեխան տեղում մահացել է

Այժմ անզգույշ վարորդը ձերբակալված է: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply