Նյու-Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայի 70 մասնակիցների /լուսանկարներ ,տեսանյութ/
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 15, 2011 17:11
Ամերիկյան իշխանությունների գործողությունները «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայի մասնակիցներին Նյու-Յորքի կենտրոնի Զուկոտի այգուց վտարելու կապակցությամբ ավարտվեցին զանգվածային կռիվներով և ձերբակալություններով: Ռեպրեսիաների ալիքը
«գրավողների» նկատմամբ տարածվեց ամբողջ երկրով, հաղորդում է USA Today-ը:
Ավելի քան 200 ոստիկան այսօր ներխուժեցին «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայի մասնակիցների ճամբարը և սկսեցին ուժով քշել նրանց Զուկոտի այգու տարածքից, որտեղ ընդվզողները բարեհաջող մնացել էին երկու ամիս: Նախապես իրավապահ մարմինները պիկետի մասնակիցներին նախազգուշացրել էին ,որ քաղաքպետ Բլումբերգի որոշումով պետք է այգին մաքրեն և վերականգնեն: Երբ օկուպանտները հրաժարվեցին խաղաղ լքել այգին, ոստիկանությունը ուժ կիրառեց: Իրավապահներն սկսեցին քաշելով հանել մարդկանց վրաններից , խփել մահակներով և ձերբակալել: Պիկետավորները այգում բարիկադներ սարքեցին, շատերը իրենց ամրացրեցին ձեռնաշղթաներով, բայց դա էլ չկանգնեցրեց ոստիկաններին: Ակցիայի մասնակիցներից մեկին հիվանդանոց տեղափոխեցին շնչուղիների խնդիրների պատճառով: Ականատեսները հաղորդում են , որ Նյու-Յորքի կենտրոնը հիմա դժոխքի է նման,Մանհեթենի վրա տասնյակ ոստիկանական մեքենաներ կան և ազդանշանների աղմուկ, մարդիկ գոռում են և լաց լինում, թղթակիցները արագությամբ լուսանկարչական ապարատներն են չխկացնում : Մի քանի պիկետավորների հաջողվել է այգուց դուրս գալ, նրանք մտադիր են գնալ ստորին Մանհեթեն և այնտեղ բողոքի ցույց անց կացնել: Շատերը խաղաղ ձևով լքել են այգին ,երբ ոստիկանությունը սպառնացել է, որ վրանները կքանդի: Մնացածը հրաժարվել են գնալ, ասելով ,որ մինչև վերջ պայքարելու են: Հիմա դեռ ձերբակալությունները շարունակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
