Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել արտիստուհի Նվարդ Ասատրյանի ընտանիքին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 15, 2011 17:03

ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Հեռագրում ասված է. <<Ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան մասին:
Արցախյան բեմում նրա կերտած կերպարները իրենց ուրույն տեղն են զբաղեցրել մեր մշակույթի զարգացման գործում: Իր անզուգական խաղով Նվարդ Ասատրյանը արժանիորեն վայելում էր հանդիսատեսի հարգանքն ու սերը:
ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, Արցախի թատերասեր հասարակայնությանը:
Անվանի արտիստուհու հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում եւ հայ թատրոնի պատմության մեջ>>:

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply