Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | November 15, 2011 16:30

Նոյեմբերի 16-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Այցի ընթացքում Քեթրին Էշթոնին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քեթրին Էշթոնը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply