WebԾիրանը կցուցադրի 35-ից ավելի ֆիլմ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 15, 2011 15:40

Մեկնարկում է WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը

Այսօր ժամը 15:00-ից webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ կմեկնարկի WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը: Մինչեւ դեկտեմբերի 20-ը` բացառապես  webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ կցուցադրվի մինչև 20 րոպե տեւողության ամենատարբեր ժանրերի 35-ից ավելի ֆիլմ` 6-ից 8 ֆիլմ յուրաքանչյուր շաբաթ: Կցուցադրվեն նաեւ ԱՄՆ-ում, Ռուսասատնում ապրող մեր հայրենակիցների կողմից նկարահանված ֆիլմեր: Ֆիլմերի ցուցադրության գրաֆիկը կլինի WebԾիրանի, “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության   ֆեյսբուքյան էջերում: Ֆիլմերը կգնահատվեն ոչ թե որեւէ ժյուրիի անդամների կողմից, այլ ինտերնետ քվեարկությամբ` webtv.am հեռուստակայքի վրա կազմակերպված հատուկ քվեարկության միջոցով: Գլխավոր երկու մրցանակները`1000 եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային մրցանակները հաղթողներին կհանձնվի դեկտեմբերի 25-ին՝ հատուկ  հանդիսությամբ: Կլինեն նաեւ անակնկալ խրախուսական մրցանակներ “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության եւ փառատոնի աջակից “Նովոստի Արմենիա” միջազգային լրատվական գործակալության կողմից: WebԾիրան-ում չկան ոչ լեզվական, ոչ ժանրային, ոչ տեխնիկական չափորոշիչներով պայմանավորված սահմանափակումներ: Այս մոտեցումներն են որդեգրվել, քանի որ փառատոնն անցկացվում է առաջին անգամ եւ այն այս անգամ դիտվում է  որպես  ստեղծագործողների համար իրենց գործերը ներկայացնելու հարթակ, ինչպես նաեւ նրանց ոգեւորելու, որոշակի կինոմթնոլորտ ստեղծելու քայլ

 

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply