Տարոն Մարգարյանը դարձավ Երևանի քաղաքապետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 15, 2011 15:00

Նոյեմբերի 15-ին,  ժամը 11:00-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր£ Նիստը վարել է  քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը£ Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով նիստին ներկա է եղել ավագանու 49 անդամ£ Նախքան օրակարգի հարցին անցնելը Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին ներկայացրել է ԿԸՀ նոյեմբերի 12–ին կայացած նիստի որոշումը, համաձայն որի ՀՀԿ համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամ է ընտրվել Գեորգի Գաբրիելյանը£

Արտահերթ ընտրությունների ժամանակ “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Երևանի քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին£ Ըստ այդմ, ավագանու “Հայաստանի հանրապետական” խմբակցությունն առաջադրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը£ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը թեկնածու չի առաջադրել և հայտարարել է, որ պաշտպանում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը£

Ներկայացնելով Երևանի քաղաքապետի թեկնածուին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը, համառոտ ներկայացնելով Տարոն Մարգարյանի կենսագրությունը, նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրելու հարցը  քննարկվել և միաձայն ընդունվել է  Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնում և խորհրդում, ինչպես նաև ավագանու ՀՀԿ խմբակցությունումª հաշվի առնելով նրա տեղական ինքնակառավարման մարմիններում նրա աշխատանքային փորձը, կառավարման հմտությունները, մարդկային և բարոյական բարձր հատկանիշներն ու մայրաքաղաքի բնակչության շրջանում նրա բարի համբավը£

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով վստահության համար ª Տաոն Մարգարյանն ընդգծել է, որ շարունակելու է կուսակցության որդեգրած քաղաքականությունն ու, դեռ 2009–ին Երևանի ավագանու ընտրություննրի նախընտրական փուլում երևանցիներին ներկայացված ծրագրերի իրականացումը£ Տարոն Մարգարյանը մասնավորապես շեշտել է, որ  թիմային աշխաանքով  անելու է ամենը, որպեսզի ապահովվի Երևանի համաչափ զարգացումն ու երևանցիների հարմարավետ առօրյան£

Այնուհետ հաշվիչ հանձնաժողովի նախագահը ավագանուն է ներկայացրել ներկայացրել քվեաթերթիկի ձևն ու  քվեարկության կարգը£ Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի է ունեցել ունեցավ  քաղաքապետարանի ճեմասրահում` ժամը  12:00-ից մինչև 13:00-ն£ Հաշվիչ հանձնաժողովը, ԶԼՄ-ների ու ավագանու անդամների ներկայությամբ, կատարել է քվեաթերթիկների հաշվարկ, որից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ  Սուրեն Ներսիսյանը ավագանուն է ներկայացրել փակ, գաղտնի քվեարկության արդյունքներըª հրապարակելով արձանագրությունը£ Քվեարկության արդյունքում ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի 54–րդ քաղաքապետ է ընտրվել Տարոն Անդրանիկի Մարգարյանը£

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply