Հայաստանում կանցկացվի շների ցուցահանդես

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2011 14:41

Նոյեմբերի 20-ին Հայաստանում կմեկնարկի շների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի կինոլոգիական, կինոլոգո-սպորտային միության կողմից: Ցուցահանդեսի դատավորները կլինեն արտասահմանյան մասնագետներ: Ցուցահանդեսում կներկայացվեն մոտ 30 ցեղատեսակի ավելի քան 150 շուն:

“Նոյեմբերի 20-ին մեզ մոտ նորից միջազգային ցուցահանդես է` շների բոլոր ցեղատեսակների մասնակցությամբ: Դատավորները լինելու են արտասահմանից: Պետք է ասեմ, որ մենք միակ կազմակերպությունն ենք, որ կարողանում ենք դրսից դատավոր հրավիրել: Շատ կազմակերպություններ կան Հայաստանում, և ես ուրախ եմ, բայց նրանք բոլորն իրենց ուժերով են կազմակերպում”,- հայտնեց Հայաստանի կինիոլոգիական, կինիոլոգո-սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:

Ցուցահանդեսում, ընդհանրապես, ինչպես և գեղեցկության մրցույթում, շները ներկայացվում են` ըստ որոշակի չափանիշների: Այս ցուցահանդեսում, ինչպես տեղեկացրեց կինոլոգիայի ոլորտի մասնագետ, անասնաբույժ Կարո Պետրոսյանը, շները փորձություն պետք է բռնեն` ըստ ցեղատեսակներին բնորոշ մարմնակազմական տվյալների ու առանձնահատկությունների, խնամվածության, բնավորության:

Ցուցահանդեսը կկայանա Եղիշե Թադևոսյան 11 հասցեում` Շենգավիթի N 21 սպորտդպրոցում: Սկիզբը ժամը 10-ին է, մուտքը ազատ է:

 

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply