Գամփռները մի քանի հազար տարվա պատմություն ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2011 14:43

Հայկական գամփռ շների ցեղատեսակը ծագել է հազարավոր տարիներ առաջ: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի կինոլոգիական, կինոլոգո-սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, արտասահմանցի մասնագետները կատարել են ԴՆԹ-ի անալիզներ, և ապշած են արդունքներից:

“Ուզում եմ, որ դուք գամփռներին ընկալեք ոչ թե որպես շուն, այլ որպես հայկական հարստություն` հայկական գելխեղդ-գամփռ, որ այսքան տարի սպասել է այս ժամին, որ ամբողջ աշխարհն ասի, որ ծագման երկիրը Հայաստանն է: Անցյալ տարի ցույց ենք տվել այդ վկայականը, որ 65 երկիր միաձայն ընդունել են, որ այդ շունը եկել է հայկական լեռնաշխարհից` մեր Արարատ սարից, և ոչ ոք էլ չի կարող ժխտել: Սա բնական` աբորիգեն ցեղատեսակ է: Աշխարհում ոչ ոք չգիտի, թե մեր շունը երբ է առաջացել: Գերմանիայից մասնագետներ են եկել, տարել են գամփռների թուքից նմուշեր, ԴՆԹ-ի անալիզներ են արել և ապշած են` չգիտեն` 10 հազար տարի առաջ է առաջացել, 1 միլիոն թե ինչ: Բոլորն ուղղակի ապշած են”,- ասաց Վիոլետա Գաբրիելյանը:

Նրա համոզմամբ` մեր շները Աստծո կողմից են ստեղծվել և հենց Աստծո կողմից շնորքն ունեն` շատ դաստիարակված շներ են ու երբեք իրենց ավելորդություններ թույլ չեն տալիս:

Հիշեցնենք, որ Հայկական Գամփռ ցեղատեսակի շունը այս տարվա սկզբին միջազգայնորեն ճանաչվեց, որպես հայկական շուն, որի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Այս շները ունենում են բարձր հասակ` նվազագույնը 72սմ, քաշը սկսում է 45 կիլոգրամից, ունեն խոշոր թաթեր, ուժեղ զարգացած ծնոտային համակարգ, մեծ երախ, հանդիպումեն հարթ մաշկով և խիտ ու փարթամ մազածածկույթով տեսակներ: Գամփռն ունի մի քանի ենթատեսակ`պայմանավորված կատարած աշխատանքի տեսակներով` հոտապահ շուն, հովվաշուն կամ գելխեղդ, բակապահ շուն, կամ հենց գամփռ, արջաշուն` որսորդության համար և այլն: Սովորական դեպքերում, ինչպես ներկայացրեց այս ցեղատեսակի բուծմամբ զբաղվող Վաղարշ Գասպարյանը, շատ հանգիստ շներ են, որ կարող են ժամերով քնել, բայց վտանգի կամ սպառնալիքների դեպքում խիստ ակտիվանում են: Տիրասեր են և շատ ուժեղ` կարողանում են կռվել գայլերի, արջերի և այլ գիշատիչների դեմ:

 

Դիտվել է 1928 անգամ:
Print Friendly

Leave a Reply