Կալանավորվել է կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 15, 2011 13:27
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով այսօր կալանավորվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ավագ օպերլիազորն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը՝ միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Ավելին՝ իր խորհուրդներով աջակցել է նրան՝ իրավապահ մարմիններից թաքնված մնալուն: Վերջինս, ազատության մեջ մնալով, կատարել է նոր հանցագործություն:
Դատարանի որոշմամբ Մ.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:






Facebook
Tweet This
Email This Post
