Սիլվա Համբարձումյանը ՀՔԾ-ում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2011 13:27

Գլխավոր դատախազի մամուլի  ծառայությունից հաղորդում են, որ գործարարը Սիլվա Համբարձումյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նա ՀՔԾ է հրավիրվել իր այն հայտարարության առնչությամբ, թե իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, որն այժմ գտնվում է Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում:

Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանի երեկվա հայտարարությանը, թե մարզպետն իր վրա է հարձակվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ապա դրան ընթացք տալու համար, ըստ Սոնա Տռուզյանի, նախ անհրաժեշտ է, որ կինը բողոք ներկայացնի դատախազություն, ինչը նա դեռ չի արել: Նշենք, որ Ոստիկանություն նույնպես Սիլվա Համբարձումյանը դեռ չի  դիմել:

 

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply