Բերման են ենթարկել կողոպուտ կատարող մի երիտասարդի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 15, 2011 13:20
Նոյեմբերի 14-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 46 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա օգոստոսի 17-ին, ժամը 22.00-ին, Քաջազնունի փողոցում բացահայտ հափշտակել է մի քաղաքացու բջջային հեռախոսն ու դիմել փախուստի` պատճառելով 110.000 դրամի վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply