Եվս երեք ավտոպատահար բարեբախտաբար առանց մահվան ելքի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 15, 2011 12:52

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:

«Կիա»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Շնող-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայի:

«Օպել-Վեկտրա»-ի վարորդը և նրա 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Կոմբո»,  «ՎԱԶ-2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմքենաներ:

«Ֆորդ Կոմբո»-ի և «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply