Ինչպես կարելի է ուտել ու չգիրանալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2011 12:03

Բարեկազմ մնալու համար պարտադիր չէ խիստ սննդակարգերով տանջել սեփական օրգանիզմը կամ էլ սովի մատնվել: Բավարար է հասարակ, սակայն շատ կարևոր մի օրենքի հետևել` ուտել դանդաղ, ասում են Ռոդ Այլենդի համալսարանի գիտնականները:

Նրանք եկել են այն եզրահանգման, որ գեր մարդկանց մեծամասնությունը ուտում է շատ արագ: Իսկ  արագ ուտելու ու մարմնի զանգվածի միջև ուղիղ կապ կա: Նրանք նույնիսկ  սնունդն ընդունելու արագության սանդղակ են առաջարկել. արագ ուտել են համարում մեկ րոպեում 100 գ սննդի ընդունումը, միջինը` 80 գ/րոպե է և վերջապես, դանդաղ է համարվում 65 գ/րոպեն: Այդ արագությունը սեռերով պայմանավորված, տարբեր է: Տղամարդիկ մշտապես ինչ-որ տեղ են շտապում ու կուլ են տալիս միջինը 80 կալորիա րոպեում, իսկ կանայք` ընդամենը 52 կալորիա: Կարևոր է նաև ,  թե ինչ եք ուտում: Օրինակ, որոշ սննդամթերքներ ավելի ջանք են պահանջում, օրինակ` ամոբողջահատիկ հացն ու միսը: Այդ մթերքներն արագ ուտելն այնքան էլ ճիշտ չէ: Իսկ օրինակ խյուսն ու մաքրած հացահատիկից թխված հացը ոչ մի ջանք չեն պահանջում ուտողից:

Մի խոսքով, գիտնականները ուսումնասիրություններով հանգել են այն եզրակացության, ինչը բոլորս տեսականորեն գիտենք. որքան դանդաղ ես ուտում, այնքան քիչ սնունդ ես ընդունում: Օրինակ, փորձի ընթացքում, այն կանանց, ում հանձնարարված էր արագ ուտել, 9 րոպեում 648 կալորիա էին կուլ տալիս, իսկ  նրանք, ովքեր ավելի դանդաղ էին ծամում, 29 րոպեում` 579 կալորիա էին ընդունում, քանի որ ընթացքում դադար էին առնում ու  մինչ պատառը կուլ տալը` ծամում 15-20 անգամ:

 

Դիտվել է 2260 անգամ:
Print Friendly

Leave a Reply