Թայլանդցի ահաբեկիչները գնդակահարել են մզկիթի այցելուներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 9, 2009 15:18
Երկուշաբթի Թայլանդի Նարատխիվատ հարավային նահանգում ահաբեկիչները 10 հավատացյալ են սպանել մզկիթներից մեկում և վիրավորել 13-ի: Ըստ տեղի ոստիկանության տվյալների` 5 հոգուց բաղկացած խումբը կրակ է բացել աղոթքի ընթանցքում, երբ մզկիթում մոտ 50 հոգի է եղել: Պատահածի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել:
Lenta.ru
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
