Հայաստան Համահայկական Հիմնադրամի ավանդական տարեկան հանգանակության մեկնարկ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 15, 2011 11:54


Նոյեմբերի 12-ին Մոնրեալում մեկնարկեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի ավանդական տարեկան հանգանակությունն Ամերիկյան մայրցամաքում:

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո կազմակերպված միջոցառմանը ներկա էին հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ խոշոր անհատ ձեռներեցները:

Ներկաներին մանրամասնորեն ներկայացվեց տարիների ընթացքում իրականացված աշխատանքը, բազմաթիվ ընթացիկ ծրագրերը եւ դեռեւս չլուծված խնդիրները: Նշվեց, որ անցյալ տարվա հանգանակության արդյունքում կառուցվել եւ վերանորոգվել են Արցախի ջրամատակարարման ցանցերը, ինչի շնորհիվ հազարավոր մարդկանց խմելու եւ ոռոգման ջրի խնդիր է լուծվել: Այս տարվա հանգանակությունը նախորդի գաղափարի շարունակությունն է լինելու:

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին եւ նշեց, որ «Ձեր բոլորի մասնակցությունը կարեւոր է որքան նյութական, նույնքան էլ բարոյական առումով: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով միայն հնարավոր կլինի հաղթահարել պատմության ներկա փուլում հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներն ու անլուծելի թվացող խնդիրները»:

 

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply