Թուրքիայում հերթական երկրաշարժն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2011 11:34

Ստորգետնյա 5,2 մագնիտուդով ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Վանից 30 կմ հեռավորության վրա, Մոլաքասիմ գյուղից ոչ հեռու, 10 կմ խորության վրա: Սա արդեն այս ամսում 3-րդ երկրաշարժն է: Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան: Նախորդ հզոր ցնցումներից հետո շատերը հեռացել են Վանից: Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ էր եղել Էդրեմիթ և Վան քաղաքներում. Ավերվել էր 25 շինություն, որտեղ գրեթե մարդ չկար, քանի որ հոկտեմբերին տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժից հետո տարհանվել էին: Այն ժամանակ զոհվել էր 40 մարդ: Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժին օրվա ընթացքում հետևել էին 5,1 և 6,1 մագնիտուդով ցնցումներ: Զոհվել է ավելի քան 600 մարդ: Ցնցման հետևանքով ավերվել է 2262 շենք:

 

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply