Ցանկանում եմ Պիպայի նման հետույք ունենալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2011 10:18

Բրիտանիայի նորաթուխ իշխանուհու հարազատ քույրը, որը թագավորական հարսանիքին կիպ գրկող հագուստ էր հագել` ի ցույց  դնելով կառուցվածքը շատ շահեկան կերպով, սպորտային ու ձիգ հետույքի նորաձևություն է մտցրել:

Հիմա միլիոնավոր եվրոպուհիներ ցանկանում են նմանվել  հարսնացուի  ընկերուհուն` 28-ամյա Պիպպա Միդլտոնին, ինչից օգտվում են արևմտյան դիզայներները, որոնք ցանկանում են հավատացնել, որ Պիպայի նման լինելու համար պարտադիր չէ  մարզասրահ այցելել կամ էլ որոշակին սննդակարգի հետևել: Ներկայումս եվրոպական շուկաներում հայտնվել են կանացի  «Invisible Shaping Bum Boosters» ներքնազգեստներ, որոնք արտադրողները հավատացնում են, թե կանացի  ներքնազգեստի այդ հատվածը կարող է ակնթարթորեն բարեկազմ ու ավելի ձիգ դարձնել հետույքը:

Մեծ Բրիտանիայում, որտեղ մի զույգ «Invisible Shaping Bum Boosters»-ն  արժե 18,5 ֆունտ, պարզապես թռցնում են խանութներից:

 

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply