Բրիտանացի 9-ամյա նկարչի գործերը գնորդների շրջանում մեծ հաջողություն ունեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2011 10:29

Մեծ Բրիտանիայում բացվել է  Նորֆոլք կոմսությունից 9-ամյա նկարիչ Կիրոն Ուիլյամսոնի ցուցահանդեսը: Երկրում նրան համարում են ամենահեռանկարային գեղանկարիչներից մեկը: Սա արդեն նրա 5-րդ ցուցահանդեսն է: Բոլոր նկարները վաճառվել են բառացիորեն ցուցահանդեսի բացումից 10 րոպե անց: Կիրոնը արդեն մի քանի տարի է , ինչ նկարում է: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, նա նկարներից 100 հազարավոր ֆունտ ստեռլինգ եկամուտ է ունենում: Մանկահասակ հանճարն իր ծնողներին փոքր բնակարանից տեղափոխել է առանձնատուն: Փորձագետներն ասում են, որ տարեցտարի նրա նկարներն էլ ավելի են լավանում: Ներկայումս նրա կտավների գնորդները (որոնց թիվն անցնում է 6 հազարից) հերթ են կանգնել:

 

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply