Արհեստական արյուն են ներարկել մարդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2011 9:45

Առաջին անգամ լաբորատորիայում աճեցված  արյան կարմիր բջիջներ են պատվաստվել մարդուն: Սա առաջին նշանակալից քայլն է արհեստական արյուն ստեղծելու ճանապարհին:

Պիեռ ու Մարի Կյուրիների  համալսարանից Լյուկ Դուեն իր գործընկերների հետ կարողացել է  կամավորների ոսկրածուծից ստանալ ցողունային արյունաստեղծ բջիջներ: Արհեստականորեն ստեղծված բջիջները հատուկ նշվել են, ինչից հետո 10 մլրդ բջիջ են  ներարկել կամավորի օրգանիզմ:  Օրգանիզում 5 օր անց  արհեստական բջիջների 94-100% -ն է մնացել, իսկ 26 օրից` 41-63%-ը: Այսպիսի կենսունակությունը հատուկ է սովորական  արյան կարմիր բջիջներին:

Արհեստական բջիջներն անվտանգ են եղել (չարորակ բջիջների չեն վերածվել, ու նորմալ կերպով միացել են թթվածնին) : Փորձի ընթացքում ստացված տվյալները հույս են տալիս, որ ապագայում մարդկությունը կմշակի տեխնոլոգիա անսահմանափակ քանակությամբ արհեստական արյուն ստանալու համար:

 

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply