Կանայք դուրս են մղում տղամարդկանց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 15, 2011 9:42
Մասնագետները նշում են, որ կանայք շարունակում են տարբեր ոլորտներից դուրս մղել տղամարդկանց: Հարուստ հաճախորդներն, օրինակ` գերադասում են իրենց պահպանությունն ու անվտանգությունը վստահել կանանց: Մասնավորապես, նման միտում է նկատվում Չինաստանում, որտեղ կին-թիկնապահների պահանջարկը գնալով մեծանում է, իսկ տղամարդ գործընկերների լավ աշխատանք գտնելու հույսը` նվազում: Միլիոնատեր կանայք ասում են, որ իրենց ավելի դյուրին է ու հաճելի շփվել նույն սեռի ներկայացուցիչ թիկնապահի հետ:
Ընդ որում, բոլոր միլիոնատերերը գիտակցում են, որ հարուստների ու աղքատների միջև անդունդն այնքան է խորացել, որ ավելի լավ է թիկնապահների վրա ծախսել, քան կյանքը ռիսկի ենթարկել:






Facebook
Tweet This
Email This Post
