Տանն աշխատելն ավելի դժվար է, քան աշխատավայրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 22:21

Երբեք մի նախանձեք ձեր ծանոթներին, ովքեր հնարավորություն ունեն տանն աշխատելու. իրականում, նրանց համար ավելի դժվար է, քան այն կանանց ու տղամարդկանց համար, ովքեր աշխատավայրում են աշխատում: Ամերիկացիներն ուսումնասիրություններ են կատարել ու հաստատում են, որ տանն աշխատողներն անընդհատ սթրեսի մեջ են, որ չեն կարողանում աշխատանքի ժամանակը բաժանել տնային աշխատանքի ժամից: Նրանք հաճախ են դժգոհություններ լսում պատվիրատուների ու տան անդամների կողմից, քանզի չկա հստակ սահմանազատում աշխատանքի ու կենցաղի միջև, իսկ հարազատներն էլ հաճախ չեն հասկանում, որ աշխատող մարդուն հանգիստ է պետք: Հետազոտողների կարծիքով, մշտական սթրեսներն ու ապրումները մեծ գին են ամեն օր աշխատանքի չգնալու դիմաց:

 

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply