Հանդբոլի «Վարչապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանի հավաքականն զբաղեցրել է երկրորդ տեղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 14, 2011 19:42

Հանդբոլի «Վարչապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանի հանդբոլի հավաքականն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ 41:33 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցած խաղին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մրցաշարում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ընտրանին, որն իր վերջին խաղում 65:23 հաշվով պարտության է մատնել Վրաստանի հավաքականին:
Մրցաշարի հաղթող թիմին հաղթական գավաթը հանձնել են Տիգրան Սարգսյանը և հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով մրցաշարի մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել նրանց Հայաստանում կազմակերպված հանդբոլային գեղեցիկ տոնի մասնակիցը դառնալու համար: «Հույս ունենք, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարը մեծապես կնպաստի Հայաստանում հանդբոլի զարգացմանը և մասսայականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանդբոլի «Վարչապետի գավաթի» խաղարկությունն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ:

 

 

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply