Գերմանիայում բացահայտվել է նեոնացիստական ահաբեկչական կազմակերպություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 20:00

Գերմանիայում բացահայտվել է նեոնացիստական ահաբեկչական կազմակերպություն, որը  սպանում էր  Թուրքիայից եկածներին: Ձերբակալման ժամանակ խմբավորման անդամներից երկուսը ինքնասպան են եղել:

.

Գերմանական հասարակությունը ցնցված է , մի քանի տարի շարունակ Գերմանիայում  գործել է  նեոնացիստական խմբավորում,որը  տասը սպանություն է կատարել և տասնչորս բանկի թալան:

Նախնական վարկածի համաձայն խմբավորման անդամները  գործել են կտրուկ և դաժան: Բանկերը թալանել են համարձակությամբ և գնդակահարել են իրենց զոհերին `Թուրքիայից էմիգրանտներին դեմքին: Իսկ երբ ոստիկանությունը շրջապատել է երկու ահաբեկիչներին , նրանք ինքնասպան են եղել:

 

Խմբավորման երրորդ  անդամը` 36-ամյա Բեատա Ցշեպեն , այժմ ձերբակալված է և նա գիտի այս աջ ծայրահեղական ահաբեկչական խմբավորման մասին ողջ ճշմարտությունը: Գերմանական թերթերում նկարագրված է շատ մռայլ մի թիլեր,որտեղ երեք պերսոնաժ են  գործել:

Դա բանդայի արհեստավարժ որդի և նրա գաղափարական ոգեշնչող Ուվե Մունդլոսն է , բանվոր և  հրամանների անմտածված կատարող Ուվե Բեն-Հարդտը և խմբավորման ոգեշնչող և լիդեր Բեատա  Ցշեպեն:

 

Նրանք իրենց կազմակերպությունը անվանել են «Նացիոնալ սոցիալիստների ընդհատակ»

 

Նրանց կարգախոսն է «գործերը բառերից ավելի լավ են խոսում:» Այս ամենը հարստացվել է նացիստական նշանաբանով և մի խումբ հրազենով :

Նրանց գովազդային արվեստի գագաթնակետը սիրողական տեսահոլովակն է ` հայտնի մուլտֆիլմի հերոսի մասնակցությամբ , որը պատմում է թուրքերի սպանության մասին: Այստեղ ցնցող վավերագրական կադրեր կան ` զոհերը մինչ պատիժը և արդեն մեռած`արյան մեջ:

Իրենց գոյության ընթացքում«Նացիոնալ սոցիալիստների ընդհատակ» կազմակերպոնըւթյան անդամները սպանել են տասը մարդու` ութը  Թուրքիայից էմիգրանտի, մի հույնի և ոստիկանության աշխատակցուհու: Հանցագործությունը կատարվել է Համբուրգում, Մյունխենում, Ռոստոկում,Դորտմունդում և Կասսելում: Բացի դրանից քննիչները հետաքննում են խմբավորման  առնչությունը նմանատիպ  այլ հանցագործությունների մեջ:

Չի բացառվում ,որ ահաբեկիչները  ունեցել են համախոհներ: Տեղեկություն   կա ,որ այժմ ոստիկանները  հարցաքննում են մի քանի ձերբակալվածի,որոնք կասկածվում են «Նացիոնալ սոցիալիստների ընդհատակ» կազմակերպության հետ կապերի համար:

 

Սակայն ԶԼՄ-ները հիմնական սենսացիային սպասում  են խմբավորման լիդեր  Բեատա Ցշեպեի ելույթից հետո: Գերմանիայի գերագույն դատարանը նրա կալանավորման հրամանն է տվել: ԳՖՀ-ն գերագույն դատարանը ձերբակալման օրդեր է տվել Բիետային համար,որում ասված է ,որ նա կասկածվում է  նացիստական  խմբավորման   հետ կապեր   ունենալու մեջ:

 

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply