Բեն Լադեն. «Օբաման անզոր է կասեցնել պատերազմը Իրաքում և Աֆղանստանում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2009 17:26

benladen«Իրաքում և Աֆղանստանում ծավալվող պատերազմների հիմքում իսրայելամետ լոբբին է ու միջազգային կորպորատիվ շահերը»,-հայտարարել է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի պարագլուխ Ուսամա բեն Լադենը, որի հակաամերիկյան հերթական ուղերձը զետեղվել է համացանցում իսլամիստական կայքերից մեկում:

Աուդիոձայնագրությունը հայտնվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկության 8-րդ տարելիցից երկու օր անց: Աշխարհի համար մեկ ահաբեկիչն իր ուղերձում նշել է, որ Բարաք Օբաման անզոր է կասեցնել պատերազմներն Իրաքում եւ Աֆղանստանում: Ըստ նրա` եթե Միացյալ Նահանգները նախընտրի անվտանգությունն ու վերջ տա պատերազմներին, ինչպես պահանջում է հասարակությունը, ապա «Ալ Քաիդան» պատշաճորեն կարձագանքի դրան:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply