Բրեյվիկ. կոտորածը անհրաժեշտություն էր, որպեսզի փրկվի Նորվեգիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 17:58

Նորվեգիայում  2011թ. հուլիսին  77 մարդու սպանությունը խոստովանածԱնդերս Բրեյվիկը  առաջին անգամ  ներկայացավ  դատարան: Ամբողջովին սև կոստյում հագած  Բրեյվիկը  Օսլոյում դատարան  ներկայացավ տասնյակ լրագրողների և հասարակության ներկայացուցիչների առջև: Նրա գործով նախորդ լսումները փակ էին:

Интерфакс” -ը  BBC-ին հղում անելով, բերում է թղթակից Աննա Լիրի խոսքերը, ով ներկա է եղել լսումներին:  Նա ասել է, որ դատարանի դահլիճում էին մոտ 30 կենդանի մնացածներ  և զոհերի հարազատներ:  Մտնելով դահլիճ`   կասկածյալը նայել է ուղիղ նրանց աչքերին:

Անդերս Բրեյվիկը խոստովանել է , որ սպանություններ է կատարել, բայց հերքել է քրեական պատասխանատվությունը: Նա ասել է, որ կոտորածը «անհրաժեշտ էր», որպեսզի Նորվեգիան և Եվրոպան փրկի մահմեդականներից և բազմամշակութայնությունից:

Դատավորը կարգադրեց Անդերս Բրեյվիկին ևս 12 շաբաթ պահել հսկողության տակ, բայց միայնակ  բանտախցում նրա  հսկողության պայմանները մեղմացրեց:

32-ամյա ծայրահեղական Բրեյվիկը ավելի վաղ իրեն մեղավոր էր ճանաչել Օսլոյում կազմակերպած ահաբեկչության  և Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարի  մասնակիցների  հաշվեհարդարի համար, բայց մինչ ոստիկանական վերջնական հետաքննությունը, ըստ նորվեգական օրենսդրության ,նա համարվում է կասկածյալ:

 

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply