Նոյեմբերի 15-ից կրթօջախներում կգործարկվեն ջեռուցման համակարգերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 17:33

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  մայրաքաղաքում հանգստյան օրերին տեղացած ձյան հետեւանքով քաղաքի առանձին հատվածներում ճանապարհներին գրացվել են սառցակալմներ,որոնց մաքրման հետ կապված սանմաքրման ձեռնարկությունները կարողացել են օպերատիվ արձագանքել: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ապահովվել է ճանապարհների անցանելիությունը եւ երթեւեկության հետ կապված խնդիրներ չեն առաջացել:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով կոմունալ տնտեսության վարչության պատասխանատուն զեկուցել է, որ շարունակվում է աղի ու ավազի պահեստավորման գործընթացը, ինչպես նաեւ մեքենամեխանիզմների վերազինման աշխատանքները: Այսօրվա դրությամբ պահեստավորվել է 1100 տոննա աղ, 1669, խորանարդ մետր ավազ: Տարոն Մարգարյանն հանձնարարել է ձյան մաքրման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավել շինարարական, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ընկերությունների տրամադրության տակ գտնվող տեխնիկան.

“Ձյան առատ տեղումների պարագայում մաքրման աշխատանքները պետք է կազմակերպել օպերատիվ եւ համաժամանակյա, որպեսզի որեւէ տեղ որեւէ խոչընդոտ չառաջանա”,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական եւ  արվեստի դպրոցների ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ մայրաքաղաքի նշված հաստատություններում ջեռուցման համակարգերը պատրաստ են շահագործման: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նոյեմբերի 15 –ից սկսած բոլոր հաստատություններում ապահովել ջեռուցում.

“ Անթույլատրելի է, որ մանկապարտեզ հաճախող երեխաները մրսեն: Րոպե առաջ մենք պետք է ավարտենք ջեռուցման հետ կապված բոլոր խնդիրները եւ երեխաների համար ապահովենք տաք միջավայր”,- նշել է Տարոն Մարգարյանը£

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում ՃՈ եւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան կառույցների հետ համատեղ հսկողություն է իրականացվել մերձքաղաքային ավտոտրասպորտային միջոցները հատկացված վերջնակետերում կայանելու սահմանված կարգը հսկելու եւ ապահովելու ուղղությամբ£ Խախտումներ են արձանագրվել Երեւան-Էմիածին մերձքաղաքային երթուղում, որոնք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել: Իսկ չնախատեսված կանգառում կայանման 18 դեպքի առնչությամբ կազմվել են վարչական արձանագրություններ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունըª այդ աշխատանքներում ներգրավելով նաև հասարակական կազմակերպություններին եւ ուսանողական կառույցներին:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է եւ ամենօրյա աշխատանքներ են կազմակերպվում  մայրաքաղաքի փողոցները, մայթերն ու բակային տարածքները աշնանային տերեւաթափից մաքրելու ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում բոլոր վարչական շրջաններում մեկնարկած աշնանային ծառատունկի ընթացքում տնկվել է մոտ 10.000 ծառ եւ թուփ:

Մայրաքաղաքի այգիների  լուսավորության ցանցի վիճակի եւ կարգավորման վերաբերյալ “Երքաղլույս” ընկերության տնօրենը զեկուցել է, որ  Երեւանի 73 այգիներից 44-ն ապահովված են լուսավորությամբ, մնացածում գույքագրվել են որոշակի խնդիրներ եւ կազմվել է անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ: Հանձնարարավել է լուսավորության ապահովման աշխատանքները ներառել  2012 թվականի ծրագրերում:

Տեղեկացվել է, որ վարչական շրջանների և ոստիկանության տարածքային բաժինների հետ համատեղ “Յունիգրաֆ իքս” ընկերությունը, թափառող շների վնասազերծման հետ կապված,  շուրջօրյա համակարգված աշխատանք եւ հսկողություն է իրականացնում` բնակչության կողմից բարձրացված դժգոհությունները մեղմելու նպատակով:

“Երեւան ջուր” ընկերության տնօրենի կողմից խորհրդակցության ժամանակ հարց է բարձրացվել մայրաքաղաքի դիտահորերի կափարիչների գողության դեպքերի հետ կապված: Նաեւ նշվել է, որ այն գումարները, որոնք ուղղվում են դրանց տեղադրմանը կարող են ավելի նպատակային օգտագործվել: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարներին ոստիկանության հետ համատեղ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Բնակիչ-քաղաքապետարան կապն ու աշխատանքի թափանցիկությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Տարոն Մարգարյանը աշխատակազմի քարտուղարությանը եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենամսյա ամփոփ տեղեկանք ներկայացնել քաղաքացիների կողմից ստացված դիմումների պատասխանների վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply