Հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել դպրոցների և նուհ-երի վերաբերյալ ահազանգերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 17:28

Ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը  զեկուցել է, որ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ վարչական շրջանները բարելավել են իրենց ցուցանիշները:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ,քաղաքապետի պաշտոնակատար Տարոն մարգարյանը անդրադառնալով վարչական շրջանների աշխատանքի գնահատման մեխանիզմներին, առաջարկել է կիսամյակի կտրվածքով լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար  խրախուսման մեխանիզմներ կիրառել, ինչը լավ աշխատանքի խթան կհանդիսանա նաև մյուսների համար::

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտապես ուշադրության տակ պահել սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության և շինբարեկարգման աշխատանքները և հետևողական լինել  ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտին, Տարոն Մարգարյանը վկայակոչելով լրատվամիջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներ, հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել`դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում դրամահավաքության երևույթը բացառելու համար, իսկ նման երևույթներ հայտնաբերելու դեպքում տնօրենների նկատմամբ խիստ միջոցներ կիրառել:

Համատիրությունների հետ աշխատանքի մասով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն առաջարկել է դիտարկել համատիրությունների խոշարացման մոդելը`անգործունյա և չկայացած համատիրությունները ներառելով ավելի մեծ համատիրությունների կազմում, ինչն ավելի արդյունավետ և հասցեական կդարձնի կառավարումն ու ծառայությունների մատուցումը:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply