«Բազմաթիվ ռիսկերը փաստաթուղթը չեն դարձնում ռիսկային». ֆինանսների նախարար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2011 17:16

Ինչպես առօրյա կյանքում ցանկացած որոշում, որը ընդունելուց հաշվի են առնվում ռիսկերը, այնպես էլ պետական բյուջեն, չի կարող լինել առանց ռիսկերի մասին մտահոգություններ հայտնելու: ԱԺ-ում քննարկման փուլում գտնվող 2012 թվականի պետական բյուջեի նախագիծն էլ ունի որոշակի ռիսկեր: Այդ ռիսկերը, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կան մի քանի ուղղություններում: Օրինակ` արտաքին աշխարհից եկող ռիսկեր, գյուղատնտեսության բնագավառի ռիսկեր, անբարենպաստ կլիմայական պայմաններով պայմանավորված ռիսկեր:

“Ինչ վերաբերում է բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՊԵԿ-ի նախագահի հայտնած մտահոգություններին, ապա մենք բյուջեում անդրադարձել էինք մի շարք խնդիրների, և ՊԵԿ-ի ղեկավարը նույնպես անդրադառնում է: Սա շատ ընդունված մոտեցում է, երբ խոսում են նաև փաստաթղթերի, հատկապես ֆինանսական փաստաթղթերի, հնարավոր ռիսկերի մասին, որը չի նշանակում, որ բազմաթիվ ռիսկերը փաստաթուղթը դարձնում են ռիսկային”,- Մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախարարը նշեց նաև, բյուջեում նախատեսված մուտքերն ապահովելը կդժվարանա, եթե Եվրոպական երկրներում տնտեսական բացասական զարգացումներ լինեն, որոնք համաշխարհային շուկայում կատակլիզմների պատճառ դառնան, ինչն էլ, բնականաբար, կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա: Մուտքերն ապահովելը կդժվարանա նաև, եթե գյուղատնտեսական տարին լինի ֆորսմաժորային, կամ Հայաստանում դիտվեն կլինմայական կատակլիզմներ: Բայց նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ առկա ռիսկերով հանդերձ 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը կենսունակ է, և նախատեսված մուտքերը կիրականացվեն:

 

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply