Սիսիանի մանկապարտեզում թունավորված երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա հիվանդդությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2009 17:50

nk_11Սիսիանի մանկապարտեզներից մեկում վարակված երեխաների մոտ հայտնաբերվել է դիզենտերիա հիվանդությունը, ինչը հատուկ խորհրդակցության ժամանակ հաստատել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

«Բոլոր երեխաներն ապաքինվում են: Քանի որ երեխաները հաճախում են մանկապարտեզ, մենք նրանց հիվանդանոցից կարող ենք դուրս գրել միայն կրկնակի բացասական, այսինքն` մաքուր անալիզ ունենալու դեպքում»,- ասել է Ասոյանը:

Նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի խոսքով` մանկապարտեզի 15 աշխատողները ևս հետազոտվել են.որևէ մտահոգիչ բան չի հայտնաբերվել:

Լաբորատոր հետազոտության համար մանկապարտեզից վերցվել է 7 նմուշի սննդամթերք` խտացրած կաթ, պանիր, ձու, թխվացքաբլիթ, յուղ, ձեթ, հավի միս, ջուր, որոնց հետազոտության արդյունքում կրկին ոչինչ չի հայտնաբերվել:

2 խանութից վերցրած աղացած մսի 2 նմուշների  մեջ, սակայն,  հայտնաբերվել է աղիքային ցուպիկ:  Սկզբում վարակի հնարավոր աղբյուր էր համարվում նաև ջուրը, բայց հետազոտություններից պարզվեց, որ ջուրը դիզենտերիայի պատճառ չի կարող հանդիսանալ»,- ասել է Վանյանը:

Երեխաները տեղափոխվել էին Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք սեպտեմբերի 5-ին` սուր աղիքային ցավերով: Նախադպրոցական տարիքի 27 երեխաների մոտ կլինիկական ախտանշանները եղել են նույնը` բարձր ջերմություն, ցավ` որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, գարշահոտ, դեղնականաչավուն լորձով լուծ:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply