Կարդա ատամներով. գլխի և սրտի հիվանդություններ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 14, 2011 16:16

Ատամնաբուժի գնալիս դուք հիմնականում  կամ պլոմբ պիտի դնեք  կամ էլ  նստվածքից պիտի ազատվեք, բայց դժվար թե ստուգել տաք ձեր սիրտը: Ամերիկյան ստոմոտոլոգները  պնդում  են,որ ատամների վիճակը շատ բան կարող է ասել  ամբողջ օրգանիզմի առողջության մասին, գրում է ամերկյան  Rodale պորտալը:

Նոր հետազոտության հեղինակներն  ասում են, որ ատամների հետ կապված շատ խնդիրներ կարող են առողջական լուրջ բարդություններ առաջացնել:

Սխալ սնունդ

Մարդկանց մոտ կարիեսի առկայությունը առաջին հերթին սխսլ և անառողջ սննդի հետևանք է: Այդ հիվանդությունը հիմնականում առաջանում է  ատամների վրա շաքարի և ածխաջրերի նստվածքից: Իսկ այդ նյութերը պարունակվում են չիպսերում, կոլայում, սպիտակ հացի մեջ, շոկոլադում և այլ մթերքներում, որոնք լավ կլինի հազվադեպ գործածել:

Ածխաջրերն ու շաքարը  բերանի խոռոչում առաջացնում են բակտերիաներ, որոնք  ատամների համար վնասակար թթու են արտադրում: Բացի կարիեսից,   ոչ ճիշտ սննունդը կարող է բերել ավելի լուրջ հիվանդությունների:

Գիրանալը

Ատամների խոռոչները առաջին նշանն են, որ հիվանդը պետք է քիչ քաղցր և ուրիշ վնասակար սննունդ գործածի: Հակառակ դեպքում  նրան սպառնում է գիրանալը,եթե,  իհարկե,  նա արդեն գեր չէ: Հատկապես գիրանալու հակում ունեն երեխաները, բայց քաղցրը, չիպսերը և յուղոտ սննունդը  մեծերի համար նույնպես վնասակար են: Ձեր ատամնաբույժը, ամենայն հավանականությամբ, ձեզ խորհուրդ կտա սնվել ավելի առողջ: Նման պարագայում նրան հարցրեք, թե որքան է ձեզ համար ռիսկը այլ հիվանդություններ  ստանալու, որոնց մասին հուշում են  ատամները:

Սիրտ-անոթային հիվանդություններ

Անառողջ սնունդը, որ առաջացնում է կարիես,սովորաբար իր մեջ պարունակում է այնպիսի  վնասակար նյութեր, ինչպիսին են տրանս-ճարպերը: Առանձին դրանք ատամների համար վնասակար չեն, բայց ընկնելով բերանի մեջ հերթական շոկոլոդի հետ, տրանս-ճարպերը  մտնում են օրգանիզմ և  մեծացնում սիրտ-անոթային հիվանդության զարգանալու ռիսկը: Եթե դուք չեք կարող հրաժարվել քաղցրից, ուշադիր կարդացեք փաթեթավորումը և տեսեք` պարունակում է այդ քաղցրավենիքը արդյոք տրանս-ճարպեր: Բացի դրանից, ատամների և լնդերի համար վտանգավոր բակտերիաները կարող են ճանապարհ հարթել դեպի սիրտ-անոթային սիստեմ, անուղղակի առաջացնել շաքարախտ, կաթված և շնչուղիների հիվանդություն:

Ալցհեյմերի հիվանդություն

Ամերիկյան ստոմատոլոգների ասոցացիայի  հրատարակած վերջին ամսագրում  տպված հետազոտության համաձայն, ատամների զգալի մասը կորցրած մարդիկ ավելի շատ են հակված Ալցհեյմերի  հիվանդությամբ հիվանդանալու, քան  իրենց ատամներին խնամքով վերաբերվողները: Սակայն գիտնականները  ընդունում են , որ այդ թեման լրացուցիչ հետազոտության կարիք ունի: Բժիշկները չեն կասկածում բերանի և գիտակցության միջև եղած ուղիղ կապի առկայությանը:

Քաղցկեղ

Բացի վնասակար սննդից,  ատամների վիճակի վրա ազդում են մարդու վատ սովորությունները, ինչպես ծխելն է կամ կոֆեինի նկատմամբ կիրքը:Այնպես որ ,եթե դուք ամեն առավոտ լողարանում անց եք կացնում 10-15 րոպե, փորձում եք ատամների վրայից հանել դեղին նստվածքը և ձեր լնդերը արյունահոսում են ,ապա դա շատ լուրջ է և հարկավոր է  օնկոլոգիական ստուգման գնալ:

 

Դիտվել է 3965 անգամ:
Print Friendly

Leave a Reply