Գոգավանում հրդեհից այրված 1,5-4 տարեկան 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 14, 2011 16:02

Նոր մանրամասներ են հայտնի դարձել, Լոռիի մարզի Գոգավան գյուղի տնեից մեկում, այսօր` նոյեմբերի 14-ին, հրդեհից այրված անչափահաս երեխաների մասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում էNEWS.am-ի թղթակիցը, արվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը:

Պարզվել է, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներ: Առաջինը հնարավոր է եղել կրակի ճիրաններից փրկել 1,5 տարեկան երեխային, ով թեթեւ այրվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո:

Մյուս երեք երեխաներին տեղափոխել են Սպիտակի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիվանդանոց:

Սպիտակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արսեն Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ երեքի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Նրանցից մեկին` 4-ամյա Արման Գասպարյանին  հնարավոր է եղել բերել բավարար վիճակի եւ տեղափոխել Երեւան:

Բժշկի խոսքով, եթե մյուս երկու երեխաներին` 3 տարեկան Արեն եւ Գոռ Գասպարյաններին, փորձեն տեղափոխել Երեւան, նրանք, հնարավոր է, ճանապարհին մահանան, քանի որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Երեւանից մասնագետներ են հրավիրվել եւ երեխաների վիճակը բավարար վիճակի բերելուն պես, նրանց եւս կտեղափոխեն Երեւան:

Այրվել է երեխաների շնչափողը, մաշկի 50 տոկոսից ավելին: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է փայտը. նրանք տանը փայտ են վառել:

Տուժածները երկու եղբայրների երեխաներ են:

Հրդեհի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից: Հրդեհը մարվել է տեղի ուժերով, բնակչության ջանքերով:

 

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply